Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սաուդյան Արաբիան կարող է նվազեցնել նավթի արտադրությունը

Սաուդյան Արաբիան կարող է նվազեցնել նավթի արտադրությունը
04.02.2015 | 17:23

«Սաուդյան Արաբիան կարող է նվազեցնել նավթի արտադրությունը, որ կբերի միջազգային գների բարձրացման, եթե, իհարկե, Ռուսաստանը հրաժարվի Սիրիայի իշխանություններին աջակցությունից»,- գրում է The New York Times-ը` վկայակոչելով ամերիկյան և Սաուդյան Արաբիայի անանուն պաշտոնական աղբյուրները։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջին ամիսներին բանակցել են ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ, բայց տեղաշարժ չի եղել։

Դիտվել է՝ 2334

Մեկնաբանություններ